Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Լազերային բուժումը գինեկոլոգիայում. erebouni.am

Լազերային բուժումը գինեկոլոգիայում. erebouni.am

Նախկինում «լազեր» բառը հասկացվում էր որպես երևակայական աշխարհի երևույթ և հեռավոր ապագայի հնարավոր իրականություն: Այժմ այդ իրականության ժամանակաշրջանն է: Լազերը վստահ մտել է գործնական բժշկություն՝ օգնելով մարդկանց տարբեր իրավիճակներում: Ժամանակակից թերապևտիկ, վիրաբուժական և էսթետիկ բժշկության մեջ, կիրառելով լազերային մեթոդը, մենք ստանում ենք խնդիրների արդյունավետ լուծում և տպավորիչ արդյունքներ:

 

Գինեկոլոգիայում լազերի կիրառման հնարավորությունները

 

Կիսահաղորդիչ լազերների կիրառումը կոնսերվատիվ և վիրաբուժական գինեկոլոգիայում ներկայումս համարվում է առաջնային ուղղություններից մեկը:

 

Կիսահաղորդիչ վիրաբուժական լազերների (բարձր էներգետիկ) կիրառումը գինեկոլոգիայում ունի է մի շարք առավելություններ, որոնցից առավել կարևորներն են.

 

  • կոագուլացիոն մեռուկի ոչ մեծ մակերեսի առաջացումը , ինչն նպաստում է արագ վերականգնողական գործնթացներին և վերքի ապաքինմանն առաջնային ձգումով,
  • դրական արդյունք ստացվում է մեկ բուժական այցի ժամանակ՝ այդպիսով նվազեցնելով բարդությունների զարգացման ռիսկը վաղ և ուշ հետվիրահատական շրջաններում,
  • լազերային վերքը լավանում է առանց սպիների, ինչն ապահովում է կոսմետիկ լավ արդյունք,
  • հիվանդները լազերային վիրահատական միջամտությունները թեթև են տանում, իսկ վերքերը ճիշտ մշակելու դեպքում հետվիրահատական շրջանն անցնում է արագ և, գործնականում, առանց ցավային համախտանիշի. լազերային բուժումից հետո կրճատվում են ապաքինման ժամկետները,
  • լազերի կիրառումը հնարավորություն է տալիս հետագայում պլանավորել հղիությունը, քանի որ լազերային ճառագայթը չի ազդում ծննդաբերության ժամանակ արգանդի վզիկի բացման վրա,
  • գինեկոլոգիայում լազերային բուժումը հիմնականում իրականացվում է ամբուլատոր պայմաններում, հոսպիտալացում չի պահանջվում:

 

Ի տարբերություն բուժման այլ մեթոդների, լազերային ճառագայթները մարդկային օրգանիզմի տարբեր օրգանների վրա ունեն ընտրողական ազդեցություն և անցանկալի կողմնակի ազդեցություններ չեն առաջացնում:

 

Բացի այդ, նշենք, որ լազերային թերապիան տարիքային հակացուցումներ չունի:

 

Ամբուլատոր գինեկոլոգիայում լազերային բուժման հիմնական ցուցումերը.

 

Արգանդի վզիկի ախտաբանություն

Վուլվայի և հեշտոցի ախտաբանություն

Արգանդի վզիկի պսևդոէռոզիա,

Պապիլոմաներ, կանդիլոմաներ,

լեյկոպլակիա, արգանդի վզիկի դիսպլազիա,

լեյկոպլակիա, էնդոմետրիոզ,

արգանդի վզիկի պապիլոմաներ, կանդիլոմաներ,

բարտոլինյան գեղձերի կիստա,

արգանդի վզիկի պոլիպներ,

հեշտոցի կիստաներ:

արգանդի վզիկի էնդոմետրիոզ,

 

քրոնիկական ցերվիցիտներ (արգանդի վզիկի բորբոքում),

 

արգանդի վզիկի կիստաներ:

 

 

Լազերի կիրառումը շատ արդյունավետ է ՄՊՎ (մարդու պապիլոմայի վիրուսի) բոլոր օջախների հեռացման ժամանակ:

 

Գինեկոլոգիայում լազերի կիրառման հակացուցումները

 

Բացարձակ հակացուցումներն են՝ արյան հիվանդությունները, արյան ցածր մակարդելիությունը (հեմոֆիլիա):

 

Գինեկոլոգիայում լազերի կիրառման մեթոդները

 

Գինեկոլոգիայում լազերային բուժումը կարող է կիրառվել և՛ որպես ինքնուրույն մեթոդ, և՛ բուժման այլ մեթոդների հետ զուգակցված: Դեղորայքային մեթոդի անարդյունավետության դեպքում լազերային բուժումը թույլ է տալիս նվազեցնել օրգանիզմի դեղորայքային ծանրաբեռնվածությունը:

 

Թույլատրվում է լազերային բուժումը կիրառել տարբեր ֆիզիոթերապևտիկ միջամտությունների հետ համատեղ:

 

Գինեկոլոգիայում կիրառվում են բարձր էներգետիկ բժշկական լազերներ (վիրաբուժական ազդեցություն), ցածր ինտենսիվության ճառագայթման լազերներ (ֆիզիոթերապևտիկ) և ֆոտոդինամիկ թերապիայի լազերներ:

 

Լազերային բուժմանը տիրապետող բժիշկ-գինեկոլոգի «հմուտ ձեռքերում» լազերի կիրառումը, բուժման այլ մեթոդների հետ համակցված, թույլ է տալիս գինեկոլոգիական ախտաբանությունների արդյունավետ բուժում իրականացնել 80%, երբեմն էլ՝ 95% դեպքերում:

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

12.06.2015

Հարգելի Hermine, բարև Ձեզ: Ցավոք չենք կարող այդ հարցում Ձեզ օգնել, քանի որ մարդկանց մեջ տարածված այդ մտայնությունը գիտական հիմքեր  չունի: 

Hermine

03.06.2015

Barev cez xndrum em ognel,uzum em hashvarkov txa unenal.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ